TotalFootball.am


02.08.20 16:58

«Բարսելոնան» կարող է 10 մլն եվրոյով վաճառել Ռակիտիչին


«Բարսելոնայի» պաշտպան Իվան Ռակիտիչը կարող է մոտ ժամանակներս վաճառվել 10 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Կատալոնական ակումբի հետ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ, սակայն ղեկավարությունը մտադիր չէ համաձայնագրի ավարտին անվճար բաց թողնել նրան: «Բարսելոնան» լծվել է թիմի երիտասարդացմանը և աշխատավարձի ցուցակների թեթևացմանը, ուստի ցանկանում է շահավետ բաժանվել ֆուտբոլիստից:

32-ամյա կիսապաշտպանը բազմիցս հայտարարել է, որ դեմ չէ կարիերան «Սևիլյայում» ավարտելուն: Խորվաթ ֆուտբոլիստն այդ թիմի կազմում հանդես է եկել 2011-ից 2014 թվականներին:

Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը 31 խաղում 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0