TotalFootball.am


02.08.20 17:30

Կոնտեն կարող է հեռանալ «Ինտերից». ավելի վաղ նա քննադատել էր ակումբի ղեկավարությանը


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել իտալական ակումբը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 51-ամյա մասնագետի հարաբերություններն ակումբի ղեկավարության հետ լարվել են: Կոնտեն քննադատել էր «Ինտերի» ղեկավարությանը՝ հայտարարելով, որ ակումբը չի պաշտպանում իր ֆուտբոլիստներին: Մոտ ժամանակներս Կոնտեն հանդիպում կունենա միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտային: Եթե մասնագետին չգոհացնեն ակումբի հետագա ծրագրերը, նա կարող է լքել պաշտոնը:

Անտոնիո Կոնտեն «Ինտերը» գլխավորել էր 2019 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ թիմը զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ 1 միավորով զիջելով «Յուվենտուսին»:





  Լրահոս



Նորություններ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0