TotalFootball.am


05.08.20 01:13

«Բարդ հարց է, հիմա դրանից խոսելու ժամանակը չէ». Կազեմիրոն՝ «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին


«Ռեալի» պաշտպան Կազեմիրոն պատմել է այն մասին, թե երբ սպասել մադրդիյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը:

«Դա դժվար հարց է: Կարծում եմ՝ հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ: Եկել է «Մանչեսթեր Սիթիի» վրա կենտրոնանալու ժամանակը և ոչինչ ավելին: Ակումբը կարևոր պահ է ապրում: Երբ խելամիտ պահ կլինի, իմ գործակալը կպատասխանի բոլոր հարցերին», - Կազեմիրոյի խոսքերն է մեջբերել AS-ը:

28-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ: 

Օգոստոսի 7-ին «Ռեալը» հյուրընկալվելիս ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի» հետ: Առաջին խաղում «սերուցքայինները» պարտվել են 1-2 հաշվով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0