TotalFootball.am


06.08.20 12:20

Ագուերոն բաց կթողնի «Ռեալի» հետ խաղը. նա դեռ Բարսելոնայում է


«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի «Ռեալի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղը: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 32-ամյա հարձակվողը հույս ուներ արագացնել վնասվածքից վերականգնումը, որպեսզի խաղա «Ռեալի» դեմ, սակայն դա նրան չի հաջողվել: Հաղորդվում է, որ արգենտինացին դեռևս ռեաբիլիտացիոն կուրս է անցնում Բարսելոնայում:

Հիշեցնենք, որ Ագուերոն մենիսկի վիրահատության էր ենթարկվել: Վնասվածքը ֆուտբոլիստն ստացել էր «Բարնլիի» դեմ խաղում (5-0):

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0