TotalFootball.am


06.08.20 14:25

Հայտնի է «Բարսելոնա» - «Նապոլի» խաղը սպասարկող մրցավարը


Հայտնի է դարձել, թե որ մրցավարներն են սպասարկելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի խաղերը:

«Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը կդատի Ջունեթ Չակիրի գլխավորած մրցավարական բրիգադը: Նրա օգնականները կլինեն Բահատտին Դուրանը, Տարիկ Օնգունը, չորրորդ պաշտոնյան կլինի Հալիլ Մելերը: Բոլորն էլ Թուրքիայից են:

«Բավարիա» - «Չելսի» խաղը սպասարկելու է Օվիդիու Հացեգանը: Նրան կօգնեն Ակտավիան Շովրեն ու Սեբաստյան Գեորգեն: Չորրորդ պաշտոնյան Ռադու Պետրուսեկուն է: Բոլորն էլ Ռումինիայից են:

Երկու խաղերն էլ կկայանան օգոստոսի 8-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում «Բարսելոնան» ու «Նապոլին» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով են խաղացել: «Բավարիան» 3-0 հաշվով հաղթել է «Չելսիին»:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0