TotalFootball.am


06.08.20 15:58

Դեմբելեն «Նապոլիի» հետ խաղին ընդառաջ մարզվում է «Բարսելոնայի» ընդհանուր խմբում


«Բարսելոնան» մարզում է անցկացրել «Նապոլիի» հետ ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղին ընդառաջ:

Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմի ընդհանուր խմբում մարզվել են կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ու պաշտպան Ռոնալդ Արաուխոն, որոնք վերականգնվել են վնասվածքներից:

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել փետրվարի 3-ին: Նրա մոտ ախտորոշվել էր աջ ազդրի բիցեպսի ջլի պատռվածք: Դեմբելեն վերջին անգամ պաշտոնական խաղում խաղադաշտ է դուրս եկել անցած տարվա փետրվարին: Այս մրցաշրջանում նա մասնակցել է Լա Լիգայի ընդամենը 5 խաղի:

«Բարսելոնան» «Նապոլիի» հետ կխաղա օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0