TotalFootball.am


08.08.20 21:25

Վինիսիուսը դժգոհ է և կարող է հեռանալ «Ռեալից»


Կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ բրազիլացին հիասթափված է այն բանից, որ ՉԼ 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայության 180 րոպեներից ինքը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 75-ը: Ընդ որում՝ խաղադաշտում եղել է միայն առաջին հանդիպմանը: Իսկ երկրորդ խաղին նույնիսկ նախավարժանքի չեն ուղարկել:

Վինիսիուսը գտնում է, որ քրտնաջան աշխատել է կորոնավիրուսով պայմանավորված դադարի ընթացքում, և սպասում էր, որ ավելի հաճախ կլինի մեկնարկային կազմում՝ հաշվի առնելով Էդեն Ազարի ոչ լավ մարզավիճակը: Սակայն 20-ամյա բրազիլացին մեկնարկային կազմում եղել է 20 խաղից միայն 4-ում:

Հաղորդվում է, որ իրավիճակին ուշադիր հետևում է ՊՍԺ-ն, որը կանոնավոր կերպով տեղեկություններ է հավաքում ֆուտբոլիստի մասին, իսկ փարիզցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն  ուրախ կլիներ Վինիսիուսի՝ իրենց ակումբ տեղափոխությանը, անգամ՝ վարձավճարով:

Վինիսիուսով հետաքրքրվել են նաև ԱՊԼ-ի առաջին 6-յակի ակումբներից երկուսը, սակայն մերժոմ են ստացել:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0