Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» կհյուրընկալի «Չելսիին»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
«Բավարիա» - Նոյեր, Կիմիխ, Բոատենգ, Ալաբա, Դեյվիս, Տիագո, Գորեցկա, Մյուլլեր, Գնաբրի, Պերիշիչ, Լևանդովսկի:
«Չելսի» - Կաբալյերո, Էմերսոն, Զումա, Քրիստենսեն, Ջեյմս, Կովաչիչ, Կանտե, Բարկլի, Մունտ, Աբրահամ, Հադսոն-Օդոի:
Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել է «Բավարիայի»՝ 3-0 հաշվով հաղթանակով: