TotalFootball.am


09.08.20 19:06

Ռոնալդուն գոհ է Պիռլոյի նշանակումից


«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ոգևորված է այն փաստից, որ ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Անդրեա Պիռլոն: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռոնալդուն հիացմունքով է վերաբերվել նախկինում այդքան տիտղոսակիր ֆուտբոլիստի նշանակմանը: Պորտուգալացին այն ֆուտբոլիստներից մեկն է, որը հավանության է արժանացրել թուրինյան ակումբի ղեկավարության որոշումը:

Հիշեցնենք՝ 41-ամյա Պիռլոն երեկ՝ օգոստոսի 8-ին գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Մաուրիցիո Սարրիին, որը հեռացվեց ՉԼ 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0