TotalFootball.am


09.08.20 21:38

«Նոան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Արարատ-Արմենիային» ու նվաճեց Սուպերգավաթը


Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի խաղում դարձյալ մրցում էին «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: «Նոան» հաղթեց 2-1 հաշվով ու նվաճեց նաև իր կարճատև պատմության առաջին Սուպերգավաթը:

Հանդիպումը կայացավ Ավանի ակադեմիայի մարզադաշտում: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց արձանագրված գոլերի: Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» բացեց խաղի հաշիվը. 60-րդ րոպեին աչքի ընկավ Մայիլսոն Լիման: Հանդիպման վերջին րոպեին Դմիտրի Լավրիշևը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասն ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: 99-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց «Արարատ-Արմենիայի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Դենիս Դեդեչկոն:115-րդ րոպեից «Արարատ-Արմենիան» մնաց 10 հոգով. երկրորդ դեղին քարտով հեռացվեց Դավիդ Ումանեսը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0