TotalFootball.am


10.08.20 19:18

Տիգրան Դավթյան. «Պետք է անենք հնարավորինս շատ բան, այս մարտահրավերից պատվով դուրս գալու համար»


Այսօր՝ օգոստոսի 10-ին, կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Գյումրու «Շիրակին» բաժին է հասել ռումինական «Ստյաուան»: Վիճակահանության արդյունքը մեկնաբանել է «Շիրակի» նորանշանակ գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը, և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են, մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում:

Տղաները պետք է հասկանան, որ մենք ներկայացնելու ենք ոչ միայն «Շիրակն» ու Գյումրին, այլ նաև մեր ամբողջ ազգը, այնպես որ, պետք է անենք հնարավորինս շատ բան, այս մարտահրավերից պատվով դուրս գալու համար: Ցանկանում եմ նշել, որ այս պահին մեր գլխավոր նպատակը սկսվող առաջնության գալիք երկու հանդիպումներն են, նաև այդ հանդիպումներով պատրաստվելու ենք եվրոգավաթային հանդիպմանը:

Այս պահին իմանալով մեր մրցակցին՝ մենք ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրենք այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը», - ասել է Տիգրան Դավթյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0