Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելը:
Գուցե ես էլ ներքևից չեմ սկսել, բայց ես մարզել եմ «Ֆիորենտինան», ոչ թե «Յուվենտուսը»: Կատակը մի կողմ, քանի որ եթե ես մարզիչ փնտրեի ակումբի համար, ուշադրություն կդարձնեի Պիռլոյին: Նա գերազանց է գլուխ հանում ֆուտբոլիստ, ինչպես Դե Ռոսսին: Ես կուզեի աշխատել նրա հետ: Բոլորի մոտ ամեն ինչ լինում է առաջին անգամ: Անդրեայի առջև նոր ուղի է բացվել: Հաջողություն նրան», - Մանչինիի խոսքերն է մեջբերել La Gazzetta dello Sport-ը: