TotalFootball.am


12.08.20 01:05

ԵԼ. «Շախտյորը» ջախջախեց «Բազելին», «Սևիլյան» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց


Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում Դոնեցկի «Շախտյորը» 4-1 հաշվով ջախջախեց «Բազելին» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Հանդիպման հաշիվը բացվեց հենց մեկնարկում. 2-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ժունիոր Մորաեսը: Խաղակեսի միջնամասում ուկրաինական թիմի առավելությունը կրկնապատկեց Թայսոնը: 76-րդ րոպեին Ալան Պատրիկը 11-մետրանոց իրացրեց ու հաշիվը դարձրեց խոշոր: Վերջնամասում 4-րդ գոլը խփեց Դոդոն: «Բազելը» հեղինակության գոլը խփեց ավելացված ժամանակում. աչքի ընկավ Ռիկկի վան Վոլֆսվինկելը:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Սևիլյան» 1-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Անգլիական ակումբը կարող էր 13-րդ րոպեին բացել խաղի հաշիվը, սակայն Ռաուլ Խիմենեսը չիրացրեց 11-մետրանոցը: Միակ գոլը խփվեց 88-րդ րոպեին. աչքի ընկավ Լուկաս Օկամպոսը:

Կիսաեզրափակչում «Շախտյորը» կխաղա «Ինտերի», իսկ «Սևիլյան»՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0