TotalFootball.am


12.08.20 15:52

«Ռեալը» կարող է վերադարձնել Սեբալյոսին. որոշումը Զիդանինն է


«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսի ապագան, որն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Արսենալում», մնում է անորոշ:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ մադրիդյան ակումբում այժմ մտածում է իսպանացուն թիմ վերադարձնելու մասին: Այս հարցով վերջնական որոշումը գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանինն է:

Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետը Սեբալյոսին չէր տեսնում իր թիմի կազմում, սակայն հիմա «Ռեալը» ֆինանսական խնդիրներ ունի, և Սեբալյոսի վերադարձը կարող է լուծել կիսապաշտպանությունն ուժեղացնելու խնդիրը:

2019/20 մրցաշրջանում Սեբալյոսը մասնակցել է ԱՊԼ-ի 24 խաղի:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0