TotalFootball.am


12.08.20 16:48

Կոուտինյուն կարող է խաղալ «Բարսելոնայի» դեմ. պայմանագրում այդ մասին կետ չկա


«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձավճարով խաղում է «Բավարիայում», կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի խաղին:

Ինչպես հաղորդում է Marca-ն՝ վարձակալության պայմանագիրը կազմելիս կատալոնական ակումբում չեն մտածել, որ «Բարսելոնան» կարող է ՉԼ-ի փլեյ-օֆֆ-ում խաղալ «Բավարիայի» հետ:

Հիմա, երբ հայտնի է, որ Կինգսլի Կոմանը բաց կթողնի խաղը, բրազիլացու մասնակցությունը խաղին դառնում է ավելի հավանական:

Այս մրցաշրջանում Կոուտինյուն 23 խաղ է անցկացրել Բունդեսլիգայում, խփել է 8 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0