TotalFootball.am


12.08.20 19:55

Պիկուշչակ. «Մեզ բաժին է հասել ոչ ամենահեշտ մրցակիցը. «Կայրաթն» ուժեղ թիմ է»


Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր «Նոան» մրցելու է ղազախական «Կայրաթի» հետ: Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը Sports.kz-ին տված հարցազրույցում խոսել է խաղից սպասելիքների մասին:

«Անկեղծ ասած՝ վիճկահանությամբ մեզ բաժին հասավ հավանական մրցակիցներից, այսպես ասած, ոչ ամենահեշտը: «Կայրաթը» շատ ուժեղ թիմ ունի, և, բացի դրանից, մեզ համար խաղն արտագնա է. շատ ծանր է լինելու, բայց փախչելու տեղ չկա: Իհարկե, չէի ցանկանում, որ «Կայրաթը» բաժին հասներ մեզ այս փուլում, քանի որ ուզում ենք հնարավորինս հեռուն գնալ: Հիմա պետք է ընդունենք այս ամենն ու պատրաստվենք խաղին:

«Կայրաթն» իր հարկի տակ է խաղալու, և, ամենայն հավանականությամբ, համարվելու է, որ այն ֆավորիտ է մեր դիմակայությունում: Մենք կռիվ ենք տալու, անհրաժեշտ ձևով պատրաստվելու ենք խաղին: Ամենալուրջ ձևով:

Խաղը Ղազախստանից այլ վայր տեղափոխելու մասին տեղեկություն առայժմ չկա: Կարծում եմ՝ «Կայրաթը» հոգ կտանի անվտանգության մասին: Հուսով ենք՝ ամեն ինչ պատշաճ կերպով կազմակերպված կլինի», - ասել է Պիկուշչակը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0