TotalFootball.am


13.08.20 15:50

Արսեն Վենգերը հրաժարվել է գլխավորել «Բարսելոնան»


«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող էր վերսկսել կարիերան Իսպանիայի առաջնությունում:

Ըստ Le10sport.com-ի տեղեկությունների՝ վերջերս ֆրանսիացի մասնագետն առաջարկ է ստացել «Բարսելոնայից», որը ցանկանում է փոխել գլխավոր մարզիչ Էնրիկե Սետյենին ու գտնվում է թիմի համար նոր մարզչի փնտրտուքների մեջ: Սակայն Վենգերը մերժել է կատալոնացիներին ու որոշել է կենտրոնանալ ՖԻՖԱ-ում իր աշխատանքի վրա:

Նշվում է, որ «Արսենալից» հեռանալուց ի վեր Վենգերը մի քանի գրավիչ առաջարկ է ստացել, սակայն ամեն անգամ մերժել է:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա նոյեմբերին Վենգերը զբաղեցրել է ՖԻՖԱ-ում ֆուտբոլի գլոբալ զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0