TotalFootball.am


13.08.20 18:16

Ռոնալդուի շրջապատից հերքում են «Բարսելոնա» տեղափոխվելու տարբերակը


Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է կարիերան շարունակել «Յուվենտուսում»:

Ավելի վաղ լրագրող Գիլյեմ Բալագեն հայտնել էր, որ «ծեր սինյորան» ցանկանում է վաճառել պորտուգալացուն նրա բարձր աշխատավարձի պատճառով, իսկ 35-ամյա ֆուտբոլիստի գործակալը նրա ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»:

Ռոնալդուի շրջապատից հայտարարել են, որ այս տեղեկությունը կեղծ է: Այս մասին գրում է AS-ը: Ֆուտբոլիստի մտերիմները հայտնել են, որ և Ռոնալդուն, և նրա ընտանիքը երջանիկ են Թուրինում, իսկ ֆուտբոլիստը մտադիր է մնալ «Յուվենտուսում» մինչև պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2022 թվականը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0