TotalFootball.am


13.08.20 20:59

Սետյեն. «Լևանդովսկին հիանալի ֆուտբոլիստ է, բայց Մեսսիի մակարդակին չէ»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը ՉԼ քառորդ եզրափակչի՝ «Բավարիայի» հետ խաղին ընդառաջ կարծիք է հայտնել գերմանական թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:

«Նա հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ նա Լեո Մեսսիի հետ նույն մակարդակի վրա չէ: Կարծում եմ՝ դա հասկանալի է:

Այո, նա իսկապես գերազանց ժամանակահատված է անցկացնում, նրան շատ լավ են օգնում շատ թիմակիցներ:

Նա լավն է, բայց Լեոն՝ նույնպես: Մենք դա տեսել ենք «Նապոլիի» դեմ: Լավ է, որ այդ ֆուտբոլիստները խաղում են, և մենք կարող ենք վայելել նրանց խաղը», - Սետյենի խոսքերն է մեջբերել Marca-ն:

«Բարսելոնան» ու «Բավարիան» կխաղան վաղը՝ օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0