TotalFootball.am


14.08.20 15:42

«Յուվենտուսը» «Բարսելոնային» խնդրել է՝ Արթուրին ազատել պայմանագրային պարտավորություններից


«Յուվենտուսը» չի համբերում թիմում տեսնել կիսապաշտպան Արթուրին: Հունիսի վերջին «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» պայմանավորվել են ֆուտբոլիստների փոխանակման վերաբերյալ: Մրցաշրջանի ավարտից հետո Արթուրը պետք է մեկնի Թուրին, իսկ հակառակ ուղղությամբ գնա Միրալեմ Պյանիչը:

Բայց եթե Պյանիչը մինչև վերջ նվիրված եղավ «Յուվենտուսին» ու խաղաց թիմի կազմում ամենակարևոր հանդիպումներին, ապա Արթուրը որոշեց Բարսելոնա չվերադառնալ արձակուրդից հետո ու հրաժարվեց պատրաստվել Չեմպիոնների լիգայի խաղերին: Կատալոնացիների ղեկավարությունը ֆուտբոլիստին սպառնում էր կարգապահական տուգանքով, քանի որ նրա գործողությունները պայմանագրային պարտավորությունների խախտում են, և միայն դրանից հետո Արթուրը վերադարձավ երկխոսության:

Այժմ, ինչպես հաղորդում է Sport.es-ը, տարաձայնությանը միջամտել է «Յուվենտուսը»: Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ իտալացիները խնդրել են «Բարսելոնայի» ղեկավարությանը՝ հնարավորինս շուտ լուծել Արթուրի հետ խնդիրներն ու նրան թույլ տալ միանալ «Յուվենտուսին»: Այլ խոսքով՝ «ծեր սինյորան» «Բարսելոնային» խնդրում է բրազիլացուն ազատել պայմանագրային պարտավորություններից:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0