TotalFootball.am


14.08.20 18:48

Ռումենիգե. «Դևիսը «հոգ կտանի» Մեսսիի մասին»


«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում լուծել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հարցերը ՉԼ 1/4 եզրափակչի խաղում:

«Ալֆոնսո Դևիսը գերազանց մրցաշրջան անցկացրեց ու արդարացիորեն ճանաչվեց Բունդեսլիգայի տարվա լավագույն նորեկ: Եթե Մեսսին խաղա աջ եզրում, ապա Ալֆոնսոն «հոգ կտանի» նրա մասին: Դա դժվար, բայց հետաքրքիր առաջադրանք է: Այս մրցաշրջանում Դևիսին չեն հաղթել ու չեն շրջանցել», - Ռումենիգեի խոսքերն է մեջբերել Goal-ը:

«Բարսելոնա» - «Բավարիա» խաղը կկայանա այս երեկո, Երևանի ժամանակով 23:00-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0