TotalFootball.am


14.08.20 22:58

«Բենֆիկան» հայտարարել է Վերտոնգենի տեղափոխության մասին


«Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը դարձավ «Բենֆիկայի» ֆուտբոլիստ:

Բելգիացին պորտուգալական ակումբի հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է ստորագրել: Այս մասին հաղորդում է «Բենֆիկայի» մամուլի ծառայությունը:

Հուլիսին Վերտոնգենը հայտարարեց «Տոտենհեմից» հեռանալու մասին և ստացավ ազատ գործակալի կարգավիճակ: Դրանից հետո բելգիացու հետ բանակցություններ էր վարում իտալական «Ռոման»:

Հաղորդվում էր, որ «գայլերը» պաշտպանին առաջարկում էին մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ ու տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0