TotalFootball.am


08.09.20 21:57

Հայաստանի հավաքականը հաղթեց Էստոնիայի ընտրանուն


Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում C դիվիզիոնի 2-րդ խմբում Հայաստանի Ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Էստոնիայի հավաքականին: Խաղը կայացավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մեր ընտրանու:

Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Ալեքսանդր Կարապետյանը: 

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը սկսեց ավելի ակտիվ գործել ու ավելի շատ պահեր ստեղծել: 63-րդ րոպեին Վահան Բիչախչյանը փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո գոլային հրաշալի պահ ունեցավ, որն իրացնել չհաջողվեց, սակայն հավաքականի մեկ այլ նորեկ՝ Վբեյմար Անգուլոն երկրորդ շունչ տվեց այդ գրոհին ու բացեց իր գոլերի հաշիվը Հայաստանի հավաքականում:

Այսպիսով, Հայաստանի Ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթեց էստոնացիներին, Խոակին Կապառոսը տարավ իր առաջին հաղթանակը մեր ընտրանու ղեկին, Անգուլոն խփեց իր առաջին գոլը, Ազգերի լիգայի այս խաղարկությունում վաստակեցինք առաջին 3 միավորը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0