TotalFootball.am


09.09.20 20:49

Արմեն Մելիքբեկյան. «Մխիթարյանի բացակայությունը բացառապես մարզական խնդիր է»


ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Shant TV-ի «Հեռնկար» հաղորդման հյուրն է եղել և անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի՝ վերջին խաղերին հավաքականի կազմից բացակայելու հարցին:

«Մխիթարյանի բացակայությունը բացառապես միայն մարզական խնդիր է: Նա զրուցել է Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ և նրան ասել, որ այս պահին պատրաստ չէ 100 տոկոսով ներդրվելու խաղերին: Նա հետո վերահաստատել է իր խոսքերը Կապառոսի հետ հեռախոսազրույցում: Ընկերական խաղին մասնակցելը մի բան է, պաշտոնական խաղին մասնակցելը՝ այլ բան: Մխիթարյանը պատրաստակամություն է հայտնել միանալու հոկտեմբերի հավաքին: Նա Էստոնիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո առաջինն է շնորհավորել գլխավոր մարզչին»:

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Մխիթարյանի բացակայությունը պայմանավորված է մոր՝ Մարինա Թաշչյանի՝ ՀՖՖ Գործկոմի անդամ չընտրվելով՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է. 

«Վերադառնամ իմ ամենասկզբի ասածին. այս հարցը բացառապես մարզական տիրույթում է, ոչ թե քաղաքական: Հենրիխ Մխիթարյանը ինձ երբևէ նման բան չի ասել, որևէ հանրային հայտարարություն չի արել: Կարծում եմ՝ սա հերթական շահարկման առիթն է, որովհետև Հենրիխ Մխիթարյանը խոսում է ֆուտբոլի մասին Խոակին Կապառոսի հետ: Ես՝ որպես ՀՖՖ նախագահ, որդեգրել եմ այն քաղաքականությունը, որ երբևէ չեմ խառնվելու զուտ մարզական գործերին: Դրա համար կա գլխավոր մարզիչ, և նա է որոշում կազմը, խոսում ֆուտբոլիստների հետ: Ես վստահում եմ Հայաստանի հավաքականի ավագին, որը նման բացատրություն է տվել Կապառոսին, այլապես նա այլ բացատրություն կտար», - ասել է Մելիքբեկյանը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0