TotalFootball.am


10.09.20 14:03

Կլոպ. «Մենք չենք կարող մեզ պահել՝ ինչպես «Չելսին». «Լիվերպուլն» այլ ակումբ է»


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել տրանսֆերային պատուհանում ակումբների գործողությունների մասին:

«Բոլոր ակումբներում տարբեր իրավիճակներ ենք, մենք ապրում ենք անորոշության ժամանակներում: Որոշ ակումբների համար, կարծես, այնքան էլ կարևոր չէ, թե որքան անորոշ է ապագան, քանի որ նրանք պատկանում են երկրների ու օլիգարխների: Դա ճիշտ է:

«Լիվերպուլն» այլ ակումբ է: Մենք երկու տարի առաջ դուրս եկանք ՉԼ եզրափակիչ, հաղթեցինք այն հաջորդ տարի և ոսկե մեդալներ նվաճեցինք ԱՊԼ-ում՝ մնալով նույն ակումբը:

«Լիվերպուլը» չի կարող ամեն ինչ փոխել մի ժամում ու հայտարարել. «Այժմ մենք ցանկանում ենք մեզ պահել ինչպես «Չելսին»»: Մենք միշտ ցանկանում ենք ուժեղացնել կազմը, բայց տարբեր ճանապարհներ կան», - Կլոպի խոսքերն է մեջբերել BBC-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0