TotalFootball.am


10.09.20 23:06

«Այդ մասին լեգենդներ են պտտվում». Ռոնալդոն հիշել է «Ռեալում» երեկույթների մասին


Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է այն երեկույթների մասին, որոնք անցկացրել է մադրիդյան ակումբում խաղալիս:

«Այն մասին, թե ինչի էին նման դրանք, լեգենդներ են պտտվում: Խոսվում է, որ երեկույթներն անհամար էին, բայց ամեն դեպքում ամեն ինչ այդպես չէր: Ես միշտ պատասխանատու եմ եղել ու փորձել եմ չվնասել ինձ, իմ ֆիզիկական վիճակը: Այո, մեր հաղթանակներից հետո ինձ դուր էր գալիս տոնելը: Ու քանի որ մենք հաղթում էինք միշտ, դա դառնում էր խնդիր: Բայց մարդիկ չափազանցնում են՝ խոսելով այդ երեկույթների մասին:

Դրանք հրաշալի տարիներ էին: «Ռեալն» ու Մադրիդը թիմի ու քաղաքի լավագույն համադրությունն են, որը միայն կարելի է գտնել», - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել Movistar-ը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0