TotalFootball.am


12.09.20 13:09

«Բարսելոնան» պլանավորում է վարձակալել Էկտոր Բելյերինին


«Բարսելոնան» մտադիր է վարձակալել «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինին: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ կատալոնական ակումբը պատրաստ չէ 25-ամյա իսպանացու տրանսֆերի վրա 25 միլիոն եվրո ծախսել ու ցանկանում է մեկ մրցաշրջանով վարձակալել նրան:

Բելյերինն «Արսենալ» է տեղափոխվել 2011 թվականի ամռանը, «Բարսելոնայից»: Տրանսֆերի արժեքը կազմել էր 500 հազար եվրո: Անցած մրցաշրջանում պաշտպանն ԱՊԼ-ի 15 խաղի է մասնակցել ու խփել 1 գոլ: Ակումբի հետ Բելյերինի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0