TotalFootball.am


12.09.20 15:59

«Ես թքած ունեմ». Դե Բրույնեն՝ Մեսսիի՝ «Ման. Սիթի» չկայացած տեղափոխության մասին


«Մանչեսթեր Սիթիի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «քաղաքայինների» կազմ չկայացած տեղափոխությունը:

«Ես իսկապես թքած ունեմ: Ինձ դա չի մտահոգում: Եթե Մեսսին տեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի», դա մեզ կօգներ, քանի որ նրան համարում եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը: Բայց երբեք ուշադրություն չեմ դարձնում այն բանին, թե ով կարող է տեղափոխվել ու ինչ կարող է պատահել:

Խաղում ես այն ֆուտբոլիստների հետ, որոնք կան քո թիմում: Կարծում եմ՝ մենք բավականին լավ թիմ ունենք: Հիմարություն կլինի ենթադրել, թե ինչ տեղի կունենա, եթե մեր թիմ գա կոնկրետ որևէ ֆուտբոլիստ: Ֆուտբոլում այդպիսի բաներ անընդհատ կատարվում են: Ամեն ինչ տանում է նրան, որ տրանսֆերը կայանա, իսկ արդյունքում ոչինչ էլ չի լինում», - Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0