TotalFootball.am


12.09.20 18:40

Հարրի Մագուայրին չեն զրկել ՄՅՈՒ-ի ավագի թևկապից


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գուննար Սուլշերը մեկնաբանել է թիմի պաշտպան Հարրի Մագուայրի մարզավիճակն ու ապագան:

«Հարրին բարդ ամառ ունեցավ: Ընդմիջումն այդքան էլ մեծ չէր: Հարրիի համար այն մյուսների համեմատ այլ կերպ դասավորվեց, ուստի նրան լրացուցիչ մի քանի օր տվեցինք հանգստի համար: Հիմա վերադարձել է ու գերազանց վիճակում է:

Նա արժանապատվորեն դուրս եկավ կատարվածից, իսկ մենք այստեղ, անխոս, աջակցում ենք նրան: Նա մնում է մեր ավագը:

Նրան հրաշալի մարդ եմ համարում, նա միշտ ճիշտ արժեքներ է ունեցել: Հուսով եմ՝ կտեսնենք՝ ինչպես Հարրին կխաղա բարձր մակարդակով», - Սուլշերի խոսքերն է մեջբերել «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0