TotalFootball.am


12.09.20 20:48

«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը


«Արարատը»-ը բողոքարկում է ուղարկել ՀՖՖ-ին՝ «Նոայի» հետ 4-րդ տուրի խաղից հետո (2-1): Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Նոայի» դեմ հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները խաղի արձանագրության մեջ մրցավարության բողոքարկման վերաբերյալ համապատասխան նշում են կատարել:

Այսօր ըստ սահմանված կարգի ՀՖՖ-ին ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն դրվագները, որոնցում Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական բրիգադը, մեր կարծիքով, սխալ որոշումներ է կայացրել:

ՀՖՖ-ն առաջիկայում պետք է դիտարկի «Արարատի» բողոքը», - ասված է «Արարատի» հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0