TotalFootball.am


12.09.20 22:40

Սալահի հեթ-տրիկը «Լիվերպուլին» օգնեց գոլառատ խաղում հաղթել «Լիդսին»


ԱՊԼ-ի առաջին տուրի «Լիվերպուլ» - «Լիդս» խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով: «Էնֆիլդում» գրանցվեց 4-3 հաշիվը: 

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին: Սալահը գրավեց «Լիդսի» դարպասն ու դարձավ «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում 4 մրցաշրջան անընդմեջ գոլ խփել առաջնության մեկնարկային խաղում: 12-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Հարրիսոնը: 8 րոպե անց Վան Դեյքը կրկին առաջ մղեց «կարմիրներին»: Բայց «Լիդսը» կրկին վերադարձավ խաղի մեջ. 30-րդ րոպեին Բեմֆորդն աչքի ընկավ: 3 րոպե անց Սալահը դուբլ ձևակերպեց:

66-րդ րոպեին Մարսելո Բիելսայի թիմը կրկին հավասարեցրեց հաշիվը: 87-րդ րոպեին «Լիդսի» դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն անվրեպ իրացրեց Սալահը: Այպիսով, եգիպտոսցին ձևակերպեց մրցաշրջանի առաջին հեթ-տրիկը:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0