TotalFootball.am


13.09.20 00:52

«Բարսելոնան» հաղթել է Կումանի գլխավորությամբ առաջին խաղում


Ընկերական խաղում «Բարսելոնան» հաղթել է «Խիմնաստիկին»: Խաղն ավարտվել է 3-1 հաշվով:

Ուսման Դեմբելեն արդեն 6-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: «Բարսելոնայի» երկրորդ գոլը խփել է Անտուան Գրիզմանը: Խավյեր Բոնիլյան կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն Ֆիլիպե Կոուտինյոն երկրորդ խաղակեսում ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը:

Այս խաղը կատալոնացիների համար առաջինն էր նորանշանակ մարզչի՝ Կումանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց Լա Լիգայի նոր մրցաշրջանը: Առաջին տուրի՝ «Բարսելոնայի» ու «Էլչեի» միջև խաղը հետաձգված է անորոշ ժամկետով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0