TotalFootball.am


13.09.20 18:53

Պիռլո. ««Յուվենտուսին» անհապաղ հարձակվող է հարկավոր»


«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ամփոփել է «Նովարայի» հետ ընկերական խաղի արդյունքները (5-0):

«Զանազան տարբերակներ ենք փորնձում: Առաջին խաղակեսում խաղացինք 4 պաշտպանով, հետո վերադասավորվեցինք երեքի: Թիմում պետք է էնտուզիազմ լինի, տղաներն ընտելանում են նոր աշխատաոճին:

Ինձ հնարավորինս շուտ հարձակվող է պետք, բայց տրանսֆերային պատուհանը երկար է: Ժամանակ ունենք մինչև հոկտեմբերի սկիզբ:

Հույսը, որ երկրպագուների մի մասին այնուամենայնիվ կթողնեն մարզադաշտ, կա: Նրանք պետք են մեզ, ինչպես որ ամբողջ իտալական ու եվրոպական ֆուտբոլին:

Ռոնալդո՞ւն: Նրա հետ ամեն ինչ կարգին է, լավ է շարժվում: Դա ցույց տվեց թե այս խաղում, թե հավաքականի կազմում», - Պիռլոյի խոսքերն է մեջբերել Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0