TotalFootball.am


14.09.20 22:56

«Ռեալը» պատրաստ է Բեյլին վաճառել 20 միլիոն եվրոյով


«Ռեալը» պատրաստ է թիմի եզրային Գարեթ Բեյլից բաժանվել 20 միլիոն եվրոյի դիմաց, որպեսզի կարողանա նրան վաճառել հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ուելսցին, որին 2013-ի ամռանը 100 միլիոն եվրոյով գնեցին, դեռ 2 տարվա պայմանագիր ունի «Ռեալի» հետ, բայց այլևս Զիդանի պլանների մեջ չի մտնում: «Սերուցքայինները» ցանկանում են վաճառել նրան, որպեսզի խնայեն ֆուտբոլիստի չափազանց բարձր աշխատավարձը:

Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մանկունացիները մտավախություն ունեն Բեյլի վերաբերյալ, քանի որ ավելի վաղ արդեն հսկայական աշխատավարձով ստորագրել էին Ալեքսիս Սանչեսին, ինչն արդյունքում չէր արդարացրել սպասելիքները:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0