TotalFootball.am


14.09.20 23:49

ՊՍԺ-ն աջակցել է «Մարսելի» ֆուտբոլիստին հարվածած Նեյմարին


ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն՝ կապված Նեյմարի հետ, որը նախօրեին Լիգա 1-ի 3-րդ տուրի խաղում հարվածել էր «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսին:

«ՊՍԺ-ն վճռականորեն աջակցում է Նեյմարին, որը հայտնել է, որ դարձել է մրցակցի կողմից ռասիստական վիրավորանքների զոհ: Ակումբը հիշեցնում է, որ ռասիզմը տեղ չունի ոչ հանրության մեջ, ոչ ֆուտբոլում, ոչ մեր կյանքում, և կոչ է անում բոլորին՝ դեմ կանգնել դրա արտահայտմանը ողջ աշխարհում: ՊՍԺ-ն ավելի քան 15 տարի ներգրավված է բռնության բոլոր ձևերի դեմ պայքարին: ՊՍԺ-ն հույս ունի, որ Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն կքննի ու երևան կհանի այդ փաստերը: Ակումբը պատրաստ է համագործակցելու հետաքննության ընթացքում», - ասված է հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0