TotalFootball.am


15.09.20 18:51

99 րոպե, լարված վերջաբան. «Վանը» Վանաձորում հաղթեց «Լոռիին»


VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2-րդ տուրից հետաձգված խաղում «Լոռին» սեփական հարկի տակ հյուրընկալել էր առաջնության նորեկ «Վանին»: Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ «Վանի»:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց առանց խփած գոլերի և միայն մրցավարի ավելացրած ժամանակում բացվեց հաշիվը: 91-րդ րոպեին գլխի հարվածով գնդակը «Լոռիի» դարպասն ուղարկեց Էդգար Մովսիսյանը:

Խաղի ընթացքում եղած դադարները կոմպենսացնելու համար մրցավարն ավելացրել էր 7 րոպե: Գոլից հետո ևս մեկ դադար եղավ. թիմերը սկսեցին հրմշտել իրար, սակայն իրավիճակն արագ հանդարտեցվեց ու խաղը շարունակվեց մինչև 99-րդ րոպեն:

Այսպիսով, «Վանը» 100-տոկոսանոց արդյունքով շարժվում է առաջ՝ 3 խաղ և 3 հաղթանակ: Չարենցավանյան ակումբը 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լոռին» 3 միավորով 7-րդն է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0