TotalFootball.am


16.09.20 01:33

«Բացառիկ հնարավորություն ունեմ հանդերձարան կիսելու այլմոլորակայինի հետ». Պյանիչ


«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է ակումբ տեղափոխվելու էմոցիաների մասին:

«Այստեղ խաղալը մեծ պատիվ է: Դա երազանք էր: Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի: Ես աշխարհի մեծագույն ակումբում եմ, և դա մեծ հպարտություն է: Երբ ես մտա հանդերձարան, տեսա ակումբի պատմությունը, իր մրցանակներով... Սա հիանալի հնարավորություն է ինձ համար: Ես ուզում եմ ցուցադրել իմ ֆուտբոլն ու շարունակել հաճույք պատճառել մարդկանց:

Ինչ վերաբերում է Մեսսիին՝ ես նրան ոչ մի այլ տեղ չեմ տեսնում «Բարսելոնայից» բացի: Նա մեծագույն ֆուտբոլիստ է: Պարտություններից հետո միշտ հիասթափություն լինում է: Բայց սա նրա տունն է: Անսովոր կլիներ նրան այլ մարզաշապիկով տեսնելը: Նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Շատ կարևոր է, որ նա մեզ հետ է: Ես բացառիկ հնարավորություն ունեմ հանդերձարան կիսելու այլմոլորակայինի հետ», - Պյանիչի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0