TotalFootball.am


17.09.20 20:33

Փայլուն քամբեք. «Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլա Էշին»


Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» - «Ֆոլա Էշ» հանդիպումը: Հայաստանի Գործող չեմպիոնը ֆանտաստիկ քամբեք իրականացրեց 90-րդ րոպեից սկսած ու խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ՝ հաղթելով 4-3 հաշվով:

Հանդիպման 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Արարատ-Արմենիայի» կազմում հաշիվը բացեց Ջեյսոն Մարտինեսը: 2 րոպե անց «Ֆոլա Էշի» կազմում հաշիվը հավասարեցրեց Դիոգո Պիմենտելը: Մինչև առաջին խաղակեսի ավարտ մի քանի հրաշալի հնարավորություն բաց թողեց Յուսուֆ Օտուբանջոն: 43-րդ րոպեին Ալեքս Քրիստիան Ջունիորը երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց խաղադաշտից:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիայի» խաղն անդեմ տեսք ուներ: Դավիդ Կամպանիայի թիմը 56-րդ և 81-րդ րոպեներին գնդակ ընդունեց սեփական դարպասը և մինչև 89-րդ րոպեն պարտվում էր 1-3 հաշվով:

90-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Մայիլսոն Լիման: Մրցակիցը նույնպես մնաց 10 հոգով. խաղադաշտից հեռացվեց Դիոգո Պիմենտելը: Մրցավարն ավելացրեց 4 րոպե: Ավելացված ժամանակում ևս մի 11-մետրանոցի իրավունք ստացավ «Արարատ-Արմենիան»: Մայիլսոն Լիման այս անգամ էլ էր դիպուկ: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն գնդակը գլխով ուղարկեց «Ֆոլա Էշի» դարպասը և ձևակերպեց դիմակայության վերջնական հաշիվը: 

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» կխաղա ԵԼ որակավորման 3-րդ փուլում: Այս փուլում մեր թիմի մրցակիցը Սլովենիան ներկայացնող «Ցելեն» է:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0