TotalFootball.am


17.09.20 23:09

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3-4 կաթված ստացա»


«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան ԵԼ որակավորման 2-րդ փուլի՝ «Ֆոլա Էշի» նկատմամբ կամային հաղթանակից հետո ամփոփել է խաղը:

Հիշեցնենք, որ Երևանում կայացած խաղի հիմնական ժամանակում «Արարատ-Արմենիան» պարտվում էր 1-3 հաշվով: 90-րդ րոպեին և ավելացված ժամանակում Կամպանյայի թիմը 2 անվրեպ 11-մետրանոց իրացրեց ու ևս մեկ գոլ խփեց լրացուցիչ ժամանակում:

«Խաղի ընթացքում ես երեք-չորս կաթված ստացա: Մենք սկսեցինք շատ լավ խաղալ, մի քանի հնարավորություն ունեինք, բայց չիրացրինք պահերը: Մենք սկսեցինք մրցակցին տարածություն տալ, ինչից հետո գոլ խփեցինք, ու բոլորն ուրախ էին: Միգուցե մենք շատ ուրախացանք, և դրանից հետո անակնկալ եղավ ու գոլ բաց թողեցինք: Դրանից հետո մենք նորից լավ խաղացինք, բայց մնացինք 10 հոգով: Թիմը լավ էր խաղում, փորձում էին պրեսինգի դիմել: Մենք ֆիզիկապես շատ լավ հանդես եկանք, տղաները չկորցրին հավատը մինչև վերջ ու հասան 2 11-մետրանոցի: Այս թիմը գնդակով հիանալի է հանդես գալիս, մեզ պարզապես հարկավոր է ավելի շատ գոլեր խփել: Մարզչի համար կարևորը իր ֆուտբոլիստներն են: Նրանք հիմա իրենց շատ լավ են զգում, և դա հենց այն է, ինչ մեզ պետք է», - ասել է Կամպանյան:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0