TotalFootball.am


18.09.20 18:40

VBet Հայաստանի Գավաթ. Փայլուն քամբեք՝ «Վեսթ Արմենիայից». 2-0 հաղթող «Գանձասար-Կապանը» պարտվեց


VBet Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վեսթ Արմենիան» Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընդունել էր «Գանձասար-Կապանին»: Խաղն անակնկալ վերջաբան ունեցավ՝ ավարտվելով տանտերերի 3-2 հաշվով հաղթանակով:

Առաջին խաղակեսում «Գանձասար-Կապանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը: Երկրորդ խաղակեսում Առաջին խմբի առաջնության մասնակից «Վեսթ Արմենիային» հաջողվեց հենց մեկնարկում՝ 4 րոպեի ընթացքում հավասարեցնել հաշիվը: 48-րդ րոպեին հաշիվը կրճատեց Սարգիս Բալոյանը, 52-րդ րոպեին հավասարեցրեց Եվգենի Կասյանովը: 87-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Իկեչուկվու Մարին:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0