TotalFootball.am


19.09.20 21:04

Զիդան. «Ես խնդիր չեմ ունեցել Բեյլի հետ, ամենայն բարիք եմ մաղթում նրան»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Գարեթ Բեյլի հեռանալն ակումբից: Հիշեցնենք՝ ուելսցին վարձավճարով կտեղափոխվի «Տոտենհեմ»:

«Ինձ չեն մտահոգում խոսակցությունները, որ նա հեռանում է իմ պատճառով, խնդիրն ավելի խորն է: Կարող եմ ասել, որ մենք իրար հետ խնդիր չենք ունեցել: Բոլորին քաջ հայտնի է, թե ինչ էր նա անում «Ռեալում»: Ամենայն բարիք եմ մաղթում նրան:

Այսպիսին է կյանքը: Եթե նա անցած տարի մնաց թիմում, նշանակում է՝ այդպես էր պետք: Ուսերիցս բեռ ընկե՞լ է արդյոք: Ես նրա հետ երբեք խնդիր չեմ ունեցել: Ճիշտ է, որ նա չէր խաղում այնպես, ինչպես պետք է խաղար, բայց մի քիչ այլ պատճառով», - Զիդանի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0