TotalFootball.am


25.09.20 15:59

Մեսսին՝ Սուարեսին. «Դու արժանի չէիր, որ քեզ այդ կերպ «Բարսելոնայից» վռնդեին»


«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ինստագրամի» իր էջում գրառում է կատարել իր ընկերոջ և նախկին թիմակից Լուիս Սուարեսի մասին: Հիշեցնենք, որ ուրուգվայցին տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»:

«Ես արդեն սկսել եմ համակերպվել քո հեռանալու հետ, բայց այսօր մտա հանդերձարան ու լիովին գիտակցեցի կատարվածը: Այնքան դժվար կլինի քեզ հետ չկիսել ամեն օրը ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մենք շատ ուժեղ կկարոտենք քեզ: Քանի~ տարի, խմած մատեներ, համատեղ ճաշեր ու ընթրիքներ... Այնքան բաներ, որ երբեք չեն մոռացվի, միասին ամեն օրը:

Տարօրինակ կլինի քեզ այլ ակումբի մարզաշապիկով տեսնելը և էլ ավելի դժվար՝ խաղալ քո դեմ: Դու քո ձեռքբերումների համար արժանի էիր պատշաճ բաժանման. դու «Բարսելոնայի» պատմության ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն ես: Եվ դու արժանի չէիր, որ քեզ ակումբից այս կերպ վռնդեին: Բայց ինձ այլևս ոչինչ չի զարմացնում: Ես լավագույնն եմ մաղթում քեզ քո նոր արկածներում: Շատ եմ սիրում քեզ: Շուտով կտեսնվենք, ընկերս», - գրել է Մեսսին:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0