TotalFootball.am


25.09.20 19:38

«Ատլետիկոն» հայտարարեց Սուարեսի հետ պայմանագիր ստորագրելու մասին


Հարձակվող Լուիս Սուարեսը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, 33-ամյա ուրուգվայցին բուժզննում է անցել ու 2 տարվա պայմանագիր կնքել մադրիդյան ակումբի հետ:

«Սուարեսի՝ «Ատլետիկո» գալով՝ մեզ է միացել գերազանց ռմբարկու Եվրոպայում խաղալու մեծ փորձով: Նա միշտ աչքի է ընկել խաղադաշտում իր նվիրվածությամբ ու համարվել է աշխարհում լավագույններից մեկը իր դիրքում», - ասված է «Ատլետիկոյի» հայտարարության մեջ:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0