TotalFootball.am


25.09.20 23:37

Մորատա. «Ռոնալդուն ուրախ է իմ՝ «Յուվենտուս» տեղափոխության համար»


«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, որը նախօրեին Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով տեղափոխվեց թուրինյան ակումբ, խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ու «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Պիռլոն ինձ վրա հրաշալի տպավորություն է գործել: Նա ստեղծված է մարզիչ լինելու համար, դա այն է, ինչ պետք է «Յուվենտուսին»: Արդեն երկու մարզումից հետո ես տպավորված էի, թե ինչպես է նա ղեկավարում թիմը: Ռոնալդո՞ւն: Մենք բոլորս գիտենք նրան որպես խաղացողի, ես լավ ծանոթ եմ նրա մարդկային որակներին: Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ, նա ուրախ է իմ տեղափոխության համար», - Մորատայի խոսքերն է մեջբերել «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0