TotalFootball.am


26.09.20 19:42

Կուման. «Նորմալ է, որ Մեսսին տխրում է ընկերոջ հեռանալու համար»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

Արգենտինացին, մեկնաբանելով Լուիս Սուարեսի հեռանալը, գրել էր. «Դու արժանի չէիր, որ քեզ այդ ձևով վռնդեին: Բայց ինձ արդեն ոչինչ չի զարմացնում»:

«Նորմալ է, որ Մեսսին տխրում է, երբ նրա ընկերներից մեկը լքում է ակումբը: Լեոն մարզումների ժամանակ և խաղերում օրինակ է եղել բոլորի համար: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա անպատրաստ է մրցաշրջանին: Նա նվիրվածություն դրսևորեց: Ես ոչ մի կասկած չունեմ այս առումով», - Կումանի խոսքերն է մեջբերել Marca-ն:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0