TotalFootball.am


27.09.20 19:46

[ՎԻԴԵՈ] «Հոֆենհայմը» ջախջախեց Մյունխենի «Բավարիային»


Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Հոֆենհայմը» խոշոր հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Խաղը կայացավ «Ռայն-Նեկար-Արենայում» և ավարտվեց 4-1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Էրմին Բիչակչիչը: 24-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց Մունաս Դաբբուրը: 36-րդ րոպեին Ժոզուա Կիմիխը կրճատեց հաշվի տարբերությունը: 77-րդ րոպեին Անդրեյ Կրամաիչը երրորդ գնդակն ուղարկեց «Բավարիայի» դարպասը: Իսկ ավելացված ժամանակում՝ 92-րդ րոպեին վերջինս անվրեպ իրացրեց 11-մետրանոցն ու այս խաղում դուբլ ձևակերպեց:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին:

2 տուրից հետո «Հոֆենհայմը» 6 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Բավարիան» 6-րդն է 3 միավորով:





  Լրահոս



Նորություններ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0