TotalFootball.am


28.09.20 14:21

Ֆատի. «Մեսսիի հետ խաղալը մանկության երազանք էր, իսկ հիմա՝ իրականություն»


«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին խոսել է հարձակման գծում թիմակից Լիոնել Մեսսիի հետ աշխատանքի էմոցիաներից:

«Ես մանկուց երազել եմ խաղալ Մեսսիի հետ, իսկ հիմա դա իրականություն է: Նա ինձ շատ խորհուրդներ է տալիս, օգնում է խաղերի ու մարզումների ժամանակ, ինչպես նաև խաղադաշտի սահմաններից դուրս: Դա ինձ երջանակցնում է: Ես ուզում եմ ավելացնել ամեն օր, շարունակել սովորել թիմակիցներիցս, քանի որ նրանք լավագույններն են: Նրանք փորձում են ամեն օր օգնել ինձ», - Ֆատիի խոսքերն է մեջբերել Goal-ը:

Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնան» Պրիմերայի 3-րդ տուրի շրջանակում 4-0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին», Ֆատին դուբլ ձևակերպեց:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0