TotalFootball.am


30.09.20 12:53

«Դու ի՞նչ աշխարհում ես ապրում, Շեյդաև». Ռուսլան Կորյանն արձագանքել է Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստին


Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ռուսլան Կորյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստ Ռամիլ Շեյդաևի՝ Հենրիխ Մխիթարյանի գրառման մասին արած արտահայտություններին:

«Քիչ առաջ կարդացի Շեյդաևի խոսքերը, մեջբերում եմ. «Մխիթարյանի մոտ ֆուտբոլ խաղալը մի քիչ ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ», սա ինչ-որ սյուռեալիզմ է: Ինչո՞ւ եմ ես արձագանքում նրա խոսքերին: Քանի որ ադեկվատ աշխարհում դա բացարձակ հիմարություն է: Մենք, մարդիկ ենք, ովքեր քիչ թե շատ հասկանում են՝ ինչ է ֆուտբոլը, բայց մենք քաղաքական գործիչներ չենք և քիչ ենք մտածում այդ մասին, մենք՝ ֆուտբոլիստներս, միշտ ընտրում ենք բառերը, որոնք ասում ենք սպորտային մամուլին: Շեյդաևի խոսքերը աբսուրդ են այն բանի ֆոնին, ինչ կատարվում է իրականում:

Նրա խոսքերը բառացի նշանակում են մոտավորապես երազի ու իրականության խառնուրդ: Դու ի՞նչ աշխարհում ես ապրում, Շեյդաև: Լավ, կա այդ նույն Շեյդաևը, որն ապրում է իր իշխանությունների քարոզչությամբ խեղդված աշխարհում, բայց ուզում եմ նրան ասել անձամբ իմ կողմից:

Խաղաղության, խաղաղ հասարակության, երկու կողմից արյունահեղությունը դադարեցնելու կոչերը երբվանի՞ց են դարձել բողոքական հռետորաբանություն: Մի՞թե դրանք առողջ մտքեր չեն: Եվ հենց այդ դեպքերի մասին ասել (մեջբերում եմ Ամին Ագալարովի խոսքերը). «Մենք արդար ճանապարհի վրա ենք, մեր գործը ճիշտ է» - ըստ իս՝ նման արտահայտությունները, որոնք ես ամեն դեպքում դատապարտում եմ, քանի որ մարդիկ են մեռնում, այդ թվում՝ խաղաղ ժողովուրդ, կարող է իրեն թույլ տալ միայն նա, ով անմիջականորեն գտնվում է մարտական գործողությունների գոտում և ուրիշ ոչ ոք:

Հեշտ է հերոս լինելը սոցիալական ցանցերում: Ես ոչ մի կոչ չեմ անում, բացի խաղաղությունից, խաղաղություն ամբողջ աշխարհում: Իսկ փափուկ բազմոցին նստած՝ ընտանիքի ջերմության մեջ, հեշտ է հարցազրույց տալ, աջակցել պատերազմական ագրեսիան, համեմատել քեզ ֆուտբոլիստի հետ, որը հասել է նրան, ինչին դու երբեք չես հասնի, նույնիսկ եթե 7 կյանք ունենաս», - գրել է Կորյանը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0