TotalFootball.am


30.09.20 23:40

[ՖՈՏՈ] «Արարատ-Արմենիայի» երկրպագուներն ակցիա են իրականացրել


ԵԼ որակավորման փուլի փլեյ-օֆֆ-ի՝ «Ցրվենա Զվեզդայի» հետ խաղին ընդառաջ «Արարատ-Արմենիայի» երկրպագուներն ակցիա են իրականացրել: 

Նրանք հատուկ պաստառ են պատրաստել, որի վրա Հայաստանի ու Սերբիայի դրոշներն են, քարտեզները, ինչպես նաև անգլերենով գրառում.

«Արցախը Հայաստան է, Կոսովոն Սերբիա է»:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը Երևանից տեղափոխեց Կիպրոս: Հանդիպումը կկայանա վաղը, Նիկոսիայի GSP մարզադաշտում, Երևանի ժամանակով 21:00-ին:

| Վաղվա խաղին ընդառաջ՝ մեր երկրպագուների ակցիան: ALFA Fan Club #ԱրարատԱրմենիա #ՀայկականՖուտբոլ #AraratArmenia

Posted by FC Ararat-Armenia on Wednesday, September 30, 2020




  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0