TotalFootball.am


06.10.20 11:37

«Շիրակի» ևս մի սան է զոհվել առաջնագծում


«Շիրակի» ևս մի սան է զոհվել առաջնագծում: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Արմեն Գրիգորյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո’ր ջան: «Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցություն է հայտնում Գրիգորյանների ընտանիքին և հարազատներին», - ասված է «Շիրակի» հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 4-ին հաղորդվել էր «Շիրակի» սան Պավլիկ Մանուկյանի զոհվելու մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ՊԲ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը լայնածավալ պատերազմական գործողություններ է սկսել՝ խախտելով հրադադարի պայմանագիրը: Թշնամին հրթիռակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:





  Լրահոս



Նորություններ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0